Ախալցիխեում հայկական եկեղեցին կողոպտել են

Ախալցիխեում հայկական եկեղեցին կողոպտել են

Քաղաք Ախալցիխեում, Ռաբաթի թաղամասում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական առաքելական եկեղեցին կողոպտել են: Տաճարից գողացել են եկեղեցական իրերը և գումար նվիրատվության արկղից:

Ըստ Ախալցիխեի և Բորջոմի տարածաշրջանային հոգևոր տեսուչ՝ Հայր Հակոբ աբեղա Սահակյանի՝ նվիրատվության արկղից գողացել են մոտ 200 լարի:

«Առավոտյան, երբ մոմավաճառը եկավ եկեղեցի, նկատեց, որ պատուհանից դուրս են գնացել: Հավանաբար դեպքը տեղի է ունեցել գիշերը: Քահանան միանգամից ոստիկանություն է զանգահարել: Սպասում ենքն պատասխանին»,- ասում է Հայր Հակոբ աբեղա Սահակյանը:

Ներքին Գործերի Նախարարությունը հետազոտությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 117-րդ հոդվածի Ա և Բ ենթակետերի համաձայն, որը նշանակում է անկանոն մուտք գործել կառույց, ինչպես նաև գողություն իրականացնել: Հաստատությունում ասում են, որ հանցագործի ինքնությունը հաստատվել է, ուստի պատասխանատվության կենթարկվի:tv9news.ge