Վրաստանում բենզալցակայանների մեծ մասը 0,05 լարիով բարձրացրել է բենզինի գները: Այս մասին հաղորդում է Առաջին ալիքը:
Վրաստանում բենզինը 0,05 լարիով թանկացել էր նաև հուլիսի սկզբին: Փորձագետները թանկացման պատճառը համարում են մի կողմից՝ վրացական ազգային արժույթի արժեզրկումը, մյուս կողմից՝ միջազգային շուկաներում վառելիքի գների բարձրացումը:
2019-ի հունվար-մայիսի տվյալներով՝ Վրաստանում նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 6 %-ով՝ 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ, և կազմել 404,2 հազար տոննա: Ներմուծվել է 215,4 հազար տոննա բենզին, 188,8 հազար տոննա՝ դիզվառելիք:
Վրաստանում վառելիքի մատակարարման առաջատարը Ռուսաստանն է: Գլխավոր մատակարարների եռյակում են նաև Ռումինիան և Ադրբեջանը: