Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները մտահոգված են: Վայրի գիշատիչները` աղվեսները եւ կզաքիսնեը ր ոչնչացնում են ընտանի թռչուններին:
Մամզարա գյուղի բնակչից ոչնչացրել են 5 հավ. «Առավոտյան, երբ մտանք հավաբույն, գտանք սատկած հավերին: Աղվեսների թիվը ավելացել է, գիշերը նրանք ման են գալիս բնակիչների բակերով եւ չեն վախենում մարդկանցից: Գյուղում նման տուն չկա, որտեղ գիշատիչները հավեր ոչնչացրած չլինեն», – ասում են բնակիչները:
Նինոծմինդայում նման դեպքերը հաճախակի են դարձել: Գիշատիչները մտնում են հավաբներ, խեղդում եւ գողանում են ընտանի թռչուններին:
Բնակիչների կարծիքով, աճել է աղվեսների եւ կզաքիսների քանակը, պատճառը ըստ երեւույթի սննդի պակասն է:
Նշենք, որ այս իրավիճակը ոչ միայն գյուղերում է, այլեւ քաղաքում:
Մանրամասները մեզ պատմեց Մամզարա գյուղի բնակիչը: