Թորիա գյուղի բնակիչները արդեն մի քանի օր է բողոքում են իրենց պատկանող հողատարածքի համար, որը գտնվում է Ժդանովական գյուղի մոտակայքում: Բանն այն է, որ բնակիչները մեկնելով դաշտավայր, գտել են արտերը հնձված վիճակում և դիմել ոստիկանություն՝ պարզելու համար, թե ում կողմից է հնձվել հողատարածքը: Խնդիրը չլուծվեց:
Այսօր` հուլիսի 22-ին, քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին կանայք, երեխաներ, տղամարդիկ եւ պահանջում էին իրենց պապենական հողատարածքի խնդրին լուծում տալ:
Բնակիչները պահանջում էին փաստաթուղթ որը հնարավորություն կընձեռի հիմա եւ ապագայում օգտվել այդ հողատարածքից, որովհետեւ արդեն 2 -րդ տարին է Թորիային պատկանող հողատարածքը անօրինական կերպով հնձվում է:
Բնակիչների խոսքով, թող գտնեն այն անձանց ովքեր մասնակցություն են ունեցել հողատարածքը հնձելու գործում եւ պատասխանատվության ենթարկեն:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց. «Լսելով բնակիչների ներկայացրած բողոքը նրանց դիմումը ուղարկել ենք գույքի կառավարության գործակալություն, որտեղ 10 օրվա ընթացքում կստանանք համապատասխան տեղեկություն»:
Մանրամասները մեր նյութում.
Լուսանկարը որը արված է դաշտավայրում տրամադրեց բնակիչներից մեկը.