Թորիացիներին պատկանող դաշտավայրի խնդիրը դեռեւս չի լուծվել

Թորիացիներին պատկանող դաշտավայրի խնդիրը դեռեւս չի լուծվել

Թորիա գյուղի բնակիչները արդեն մի քանի օր է բողոքում են իրենց պատկանող հողատարածքի համար, որը գտնվում է Ժդանովական գյուղի մոտակայքում: Բանն  այն է, որ բնակիչները մեկնելով դաշտավայր, գտել են արտերը հնձված վիճակում և դիմել ոստիկանություն՝ պարզելու համար, թե ում կողմից է հնձվել հողատարածքը: Խնդիրը չլուծվեց:

Այսօր` հուլիսի 22-ին, քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին կանայք, երեխաներ, տղամարդիկ եւ պահանջում էին իրենց պապենական հողատարածքի խնդրին լուծում տալ:

Բնակիչները պահանջում էին փաստաթուղթ որը հնարավորություն կընձեռի հիմա եւ ապագայում օգտվել այդ հողատարածքից, որովհետեւ արդեն 2 -րդ տարին է Թորիային պատկանող հողատարածքը անօրինական կերպով հնձվում է:

Բնակիչների խոսքով, թող գտնեն այն անձանց ովքեր մասնակցություն են ունեցել հողատարածքը հնձելու գործում եւ պատասխանատվության ենթարկեն:

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց. «Լսելով բնակիչների ներկայացրած բողոքը նրանց դիմումը ուղարկել ենք գույքի կառավարության գործակալություն, որտեղ 10 օրվա ընթացքում կստանանք համապատասխան տեղեկություն»:

Մանրամասները մեր նյութում.

Լուսանկարը որը արված է դաշտավայրում տրամադրեց բնակիչներից մեկը.