
Հուլիսի 21-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում 53-րդ անգամ նշվեց Տերյանական օրը:
Տոնական օրն սկսվեց Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ մատուցվեց: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Վահան Տերյանի տուն-թանգարան։
Իսկ կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվեց Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդեսը։
Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը, Նինոծմինդայի երգի-պարի համույթները և անհատ երգիչ-երգչուհիները և ասմունքողներն իրենց ելույթներով Տերյանական օրը Գանձայում վերածեցին իսկական ժողովրդական տոնի:
Վահան Տերյանին նվիրված տոնակատարության ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ Երևանից, Թբիլիսիից, ու Ջավախքի տարբեր շեներից: