Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համար դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է

Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համար դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է

Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր այլ երկրի քաղաքացիություն ստանալով կանգնել են վրացականը կորցնելու վտանգի առջև, կարող են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հարցով դիմել արդարադատության տուն։

2018 թվականին «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում երկրի քաղաքացիները երկքաղաքացիություն ունենալու իրավունք ստացան՝ արդեն այլ երկրի քաղաքացիություն ունեցողները, ինչպես նաև այլ երկրի քաղաքացիության համար դիմողները այդ մասին պարտավորվելով տեղեկացնել Վրաստանի արդարադատության նախարարությանը։

Այսպիսով Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համար արդարադատության տուն դիմելու ժամկետը երկարաձգվել է՝ 2019 թվականի օգոստոսի 15-ի փոխարեն կարելի է դիմել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Խորհրդարանի սփյուռքի հարցերով հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, օրենքի փոփոխությունների ընդունումից հետո Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու հարցով գործակալություն է դիմել 5 524 քաղաքացի։

Հիշեցնենք՝ 2017-ին Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ էր ընդունել՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում արգելելով Վրաստանի քաղաքացիությունից զրկելը:

Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու հարցով ծառայությանը դիմելու համար պետք է վճարել 250 լարի: Նշված ժամկետից հետո քաղաքացին այլևս չի կարողանա քաղաքացիության պահպանման պահանջով դիմել պետությանը և կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը:

Այս մասին ավելի մանրամասն ստորև հղումով՝

Վրաստանի քաղաքացիություն. ստանալու, պահպանելու կամ վերականգնելու ճանապարհները