Վրաստանն անպայման կկարգավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները` թեեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ագրեսիվ արձագանքին: Այդ մասին հայտնել է վրացքկան կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին` մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Մենք անպայման կկարգավորենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, թեեւ այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր հաջող քայլին հետեւում է Սահակաշվիլիի եւ Ազգային շարժման ագրեսիվ արձագանքը, նրանք մեզ շատ խիստ վախեցնում են: Սակայն մենք անպայման կկարգավորենք հարաբերությունները մեր մեծ հարեւանի` Ռուսաստանի հետ: Դրա համար անհրաժեշտ են ճիշտ կառավարում, ճիշտ դիվանագիտություն եւ ճիշտ քայլեր: Մենք ցույց կտանք, որ դա հնարավոր է», – հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
news.am