Թբիլիսիում վերջին ամիսների ընթացքում տեղադրվում են արևի էներգիայով աշխատող էկոլիցքավորիչներ: Ամեն ինչ` մի անկյունում. նստարան, լիցքավորիչներ, անվճար wi fi ու այս ամենը էկոլոգիապես մաքուր է, արևի էներգիայի շնորհիվ:
Թբիլիսիում նման 20 բազմաֆունկցիոնալ աթոռ է տեղակայված, շուտով դրանց գտնվելու վայրը հնարավոր կլինի սահմանել նաև Google map-ով:
Solartia Group կազմակերպության գաղափարը կյանքի է կոչել Silknet կազմակերպությունը` Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:
Նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է մեկ վայրում հավաքել ժամանակակից մարդու համար կարևոր ֆունկցիաները: Իսկ էկոլոգիան, լինելով վերոնշյալ կազմակերպությունների ռազմավարական ուղղությունը, թույլ է տվել կարճ ժամանակահատվածում իրականություն դարձնել նախաձեռնությունը: