
Նինոծմինդայի բնակիչների շրջանում անցկացրեցինք հարցում ճանապարհների հետիոտնային անցումների գծանշումների բացակայության վերաբերյալ:
Բնակիչների խոսքով եթե գծանշումները լինեին ավտոմեքենաները կանգ կառնեին նախքան հետիոտնային անցումները, եւ հետիոտների երթը հեշտ եւ ավելի ապահով կդառնար:
Վերոնշյալ խնդրի համար դիմեցինք Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայության պետ Ռուբեն Ղազարյանին:
Նրա խոսքով կենտրոնական ճանապարհը մայրուղի է, իսկ մայրուղին մունիցիպալիտետին չի պատկանում եւ այդ ճանապարհի վրա անգամ մեկ փոս լցնելու իրավունք չունենք:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.