Վրաստանի սևծովյան ափերին փոթորիկի պատճառով լողալն արգելվել է: Ուժեղ քամու հետ զուգահեռ նաև կարճատև անձրևներ են:
Արդեն հինգերորդ օրն է՝ ափերին կարմիր դրոշակներ են բարձրացված: Փրկրարարները ենթադրում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ լողալը կարգելվի մինչև ամսվա վերջ:
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության հիդրոգրաֆիկ ծառայության տվյալներով՝ այս ընթացքում Սև ծովի փոթորիկը կհասնի 4 բալի ու կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:
Ըստ օդերևութաբանների՝ այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կազմելու է 25 աստիճան:aliq.ge