Ռուսաստանում, Խաբարովսկի շրջանում, ամառային ճամբարում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է չորս երեխա:
Միմյանց կիպ տեղակայված 26 վրանից 20-ը ամբողջությամբ ոչնչացել է: Երեք երեխայի ծանր այրվածքներով Խաբարովսկ են տեղափոխել ուղղաթիռով: Բուժօգնություն է ցուցաբերվել նաև հինգ չափահաս մարդու:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկությամբ, տարհանված երեխաներին ուղարկել են հարակից լեռնային հանգստավայր:
Հրդեհի պատճառները բացահայտելու համար ընթանում է հետաքննություն:1tv.ge