Արդենմի քանի օր է ինչ ավարտվել են Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման աշխատանքները :
Նշենք, որ այս աշխատանքը նախաձեռնել է Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արմաշ Պողոսյանը: Նախ, պատերը մաքրվել էին մրից, հետո որոշել են ամբողջությամբ վերանորոգել: Այդ աշխատանքների համար գումար հատկացվում է եկեղեցու բյուջեից:
Եկեղեցու պատին Հիսուս Քրիստոսի կերպարը վերականգնվել է նկարիչ Արա Ղարսլյանի կողմից եւ ֆինանսավորվել է Թաթուլ Ղարսլյանի կողմից:
Ներկա պահին եկեղեցում անցկացվում է ջրագիծ, այնպես որ կլինի նաեւ մշտական ջուր:
Այս աշխատանքները ֆինանսավորվում են Թորգոմ Մղդեսյանի եւ Հովհաննես Գորոյանի կողմից:
Ըստ քահանա Տեր Արմաշ Պողոսյանի, վերանորոգման աշխատանքներին նպաստել էն նաեւ երիտասարդությունը:
Մանրամասները քահանա Տեր Արմաշ Պողոսյանի հետ զրույցում: