Աննա Այվազյանը, ով Ամերիկայի մԻացյալ Նահանգներում վերջերս է ավարտել “FLEX” ծրագրի դասընթացը, Նինոծմինդայում կազմակերպում և անցկացնում է տարբեր ակցիաներ: Ակցիայի առաջին օրը Աննան մի խումբ երիտասարդների հետ իրականացրել էր մաքրման աշխատանքներ Ղալաչայի տարածքում:
Ակցիայի երկրորդ օրը Մշակույթի կենտրոնի պատին Աննան նկարել էր հրեշտակի թևեր, որի հետնաֆոնին բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել: Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ ցանկանում է, որ Նինոծմինդայի երիտասարդությունն էլ զբաղվի կամավորական աշխատանքներով:
՛՛ԱՄՆ-ում կամավորական աշխատանքների իրականացումը ինձ շատ է ոգևորել և որոշեցի, որ հայրենիք վերադառնալուց հետո կշարունակեմ դրանց իրականացումը՛՛,- նշում է երիտասարդ աղջիկը:
Աննան պատրաստվում է ևս մեկ ակցիա իրականացնել: Այս անգամ նա ցանկանում է սոցիալապես անապահով ընտանիքների համար հագուստ, խաղալիքներ, սննդամթերք և հիգիենայի միջոցներ հավաքագրել: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մասնակցել այս ակցիային, կարող է դիմել Աննային: