Արդեն մի քանի օր է, ինչ Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի հարակից տարածքում անցկացվում է միջոցառումների նոր սրահի կառուցման աշխատանքներ:
Այս տարածքում նաև կտեղադրվեն խաղային ատրակցիոններ երեխաների համար:
Հիշեցնենք, որ մինչ այս միջոցառումները անցկացվում էին փոքր դահլիճում, այդ պատճառով էլ անհրաժեշտություն էր առաջացել ավելի մեծ սրահ կառուցելու համար:
Նոր սրահի կառուցմանն աջակցում են Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրները:
Նշենք, որ Կրթամշակութային կենտրոնը գործում է Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից և կրում է Խոջաբեկի բնակիչ, արձակագիր, 7 գրքերի հեղինակ Ռաֆայել Ղարսլյանի անունը:
Կենտրոնում ուսուցանվում է կրոն, Հայաստանի պատմություն, հայերեն, անգլերեն, արվեստ, պար: Գնալով կենտրոնում սաների թիվը ավելանում է: Այս տարի կենտրոնում սովորում է շուրջ 300 երեխա:
Նյութի մանրամասները լսեք Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արմաշ Պողոսյանի հետ մեր զրույցում.