Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի թուրքական ծագման մասին մանրամասները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես Բրիտանիայում եւ Թուրքիայում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում։
Որոշ մանրամասները Բորիս Ւոնսոնի պապ՝ Ալի Քեմալի (1867-1922) կենսագրության մի քանի կարեւոր դրվագներ, որոնք կհետաքրքրեն հայ ընթերցողներին։
Բորիս Ջոնսոնի պապը՝ Ալի Քեմալը հայտնի թուրք լրագրող էր եւ քաղաքական գործիչ, Օսմանյան Թուրքիայի վերջին ՆԳ նախարարը՝ հայտնի երիտթուրքերի դեմ իր ատելությամբ։
Ալի Քեմալը (իրական անունը Ալի Ռըզա)1882-ին ընդունվել է Դիվանագետների ու քաղաքագետների դպրոցը, 1887–ին մեկնել Ֆրանսիա՝ ուսման նպատակով։
Ալի Քեմալն է արձակել 1915–ի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ձերբակալման որոշումը։ 1903–ին Լոնդոնում ամուսնացել է անգլուհու հետ։ Երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Ստամբուլ եւ աչքի ընկել երիտթուրքերին քննադատող հոդվածներով։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին երիտթուրքերը Թուրքիայից հեռացան եւ Ալի Քեմալը դարձավ Ներքին գործերի նախարար։ Հենց նրա պաշտոնավարության ժամանակ են ձերբակալվել Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ դերակատարում ունեցող թուրք պաշտոնյաները։
1919 թվականին Ալի Քեմալը «Սաբահ» պարբերականում Հայոց ցեղասպանության հետ կապված գրել է. «4 կամ 5 տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող հանցանք, մի ոճիր, որը սարսափ հարուցեց ամբողջ աշխարհում։ Եթե ուզում ենք պատկերացում կազմել այդ հանցագործության մասշտաբի մասին, ապա պետք է խոսենք ոչ թե 5 կամ 10, այլ 100 հազարավոր հանցագործների մասին։ Արդեն բացահայտվել է, որ իրականում է այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի ընդունված որոշումների հիման վր»։
Աթաթուրքի նախաձեռնած շարժման հաղթանակից հետո ձերբակալվում է Ստամբուլում, իսկ Նուրեթին փաշայի զինվորների ու փողոցի հրոսակների կողմից հենց փողոցում նրան ինքնադատաստանի են ենթարկում։
Աթաթուրքի եւ երիտթուրքերի դեմ թշնամական վերաբերմունքի եւ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու նախաձեռնության համար նրան «դավաճան» էին անվանում եւ կոչում հայկական անունով՝ Արթին Քեմալ։News.am