Թբիլիսիի հասարակական տրանսպորտի մեկանգամյա երթևեկության սակագինը կարող է լինել 80 թեթրիից 1 լարիի սահմաններում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի տրանսպորտային համակարգի բարեփոխմամբ զբաղվող Straight Spectrum Consulting խմբի ղեկավար Ասմաբ Աբեսաձեն:
Սակայն, ինչպես Աբեսաձեն է հայտարարել, տրանսպորտային միասնական համակարգի ընդունումից հետո, մեկ անգամ վճարելով՝ մեկուկես ժամվա ընթացքում ուղևորությունն անվճար կլինի մետրոյում, ավտոբուսում, ինչպես նաև միկրոավտոբուսներում:
«Կարծում եմ՝ մեկուկես ժամվա ընթացքում երթևեկությունը 80 թեթրիից 1 լարի կկազմի, սակայն, այս միասնական համակարգի մեջ նաև միկրոավտոբուսները կլինեն: Ոչ մեկի համար երթևեկությունը չի թանկանա, սակայն ծառայությունը կբարելավվի: Մեկ անգամ կվճարեք և դրանից հետո երեք տեսակի տրանսպորտով կերթևեկեք արդեն անվճար», — ասել է Աբեսաձեն:
Ինչ վերաբերում է վճարման քարտերին, ապա դրանք կլինեն ինչպես մեկանգամյա, այնպես էլ մեկօրյա, մեկ շաբաթվա համար, մեկ ամսի, 6 ամսի և մեկ տարվա համար նախատեսված:aliq.ge