Ճամբարի վերջին օրը Հեշտիայում

Ճամբարի վերջին օրը Հեշտիայում

Հուլիսի 24 -ին Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնում «Կարդինալ Աղաջանյանի» անվան ճամբարի վերջին օրն էր:

Կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, ինչպես ամեն օր, այնպես էլ վերջին օրը ճամբարում սկսվեց սուրբ պատարագով, պատարագից հետո տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի եւ ճամբարի օրհներգների կատարում: Ճամբարի վերջին օրը ավանդույթի համաձայն եզրափակվում է ուրախ մեկնարկ խաղերով եւ երեկոյան խարույկով, նախքան ճաշը կենտրոնում տեղի ունեցավ վարժանք՝ Ջավախքի աշակերտների զարգացման ուսուցողական ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթաց, որտեղ մասնակցում էին կենտրոնի սաները` թվով 60 հոգի, ծրագրի հեղինակ եւ դասընթացավարն էր Ռուզաննա Նիկոյանը, իսկ ծրագրի կազմակերպիչն է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը: Վարժանքից հետո երեխաները ջոկատավարների հետ միասին ուղեւորվեցին դեպի մարզադաշտ, որտեղ մի խումբ կամավորներ նախօրոք պատրաստել էին մարզադաշտը եւ ժամ 14։00 -ին մեկնարկը տրվեց:

Ուրախ մեկնարկին մասնակցում էին թվով 6 թիմեր՝ Ադանա, Կիլիկիա, Էրզրում, Մուշ, Վան եւ Կարին, որտեղ եզրափակիչ դուրս եկան Ադանա եւ Կիլիկիա թիմերը, հաղթող ճանաչվեց Ադանա թիմը եւ պարգեւատրվեց գավաթով ու 1 -ին հորիզոնականի պատվոգրով:

Խարույկը սկսվեց երեկոյան եւ ձգվեց մոտ 4 ժամ ու ավարտվեց հրավառությամբ, չնայած որ վերջին օրն էր երեխաները հրաժեշտ էին տալիս ճամբարին, մտերիմ եւ հարազատ դարձած ընկերներին։ Ուրախության արցունքները ուղեկցեցին բոլոր ճամբարականներին ողջ երեկոյի ընթացքում:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.