Սաթխա գյուղում վերանորոգվում է մարզասրահը

Սաթխա գյուղում վերանորոգվում է մարզասրահը

Սաթխա գյուղում “Օգնություն գյուղին՛՛ ծրագրի շրջանակներում մեկնարկել են մարզասրահի վերանորոգման աշխատանքները: Շինաշխատանքներն իրականացնում է Արշալույս Աղջոյանին պատկանող կազմակերպությունը:

Նախագծով նախատեսվում է վերանորոգել շենքը, փոխել պատուհանները, անցկացնել նոր կոյուղագիծ և կատարել բետոնապատման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ այդ շենքը խորհրդային տարիներին ծառայել է որպես կարի գործարան, իսկ այնուհետև՝ արարողությունների սրահ:



Opinion, pooling and voting