Փոկա գյուղում տուրիստական նշանակության շինության կառուցման մրցույթը չի կայացել

Փոկա գյուղում տուրիստական նշանակության շինության կառուցման մրցույթը չի կայացել

Փոկա գյուղում, Փարվանա լճի հարևանությամբ ենթակառուցվածքային նշանակության շինության կառուցման համար հայտարարված մրցույթը կրկին չի կայացել:

Տուրիզմի զարգացմանն ուղղված այս շինության կառուցման առաջին մրցույթը հայտարարվել էր դեռևս հունիսի 7-ին: Մրցույթի գումարը կազմում էր 3 173 021 լարի, սակայն կազմակերպություններից ոչ մեկը մասնակցություն չէր ունեցել:

Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կրկին կանցկացվի մրցույթ:



Opinion, pooling and voting