Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, թե Վրաստանի նոր կառավարությունը` Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ, գտնվում է միջազգային մեկուսացման մեջ, եւ դա բխում է Ռուսաստանի շահերից:
«Ինձ մտահոգում է, որ միջազգային հարաբերությունների առումով Վրաստանի համար վակուում է ստեղծվել: Իրականում, Վրաստանի կառավարությունը բացի հարեւաններից, որոնք պարտավոր են խոսել մեզ հետ, որեւէ այլ լուրջ այց չի գրանցել»,- ասել է Սահակաշվիլին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում` հավելելով, որ Լեհաստանում ինքն է խնդրել հրավիրել Վրաստանի վարչապետին:
«Եթե վարչապետին եւ նրա կառավարությանը չհրավիրեն առաջատար եվրոպական երկրներ, մենք կմնանք միայն զավթիչ»,- ասել է Սահակաշվիլին: Նա նաեւ նշել է, թե դադարեցնելով Լազիկա նախագծի իրականացումը, կառավարությունը Վրաստանին զրկել է տնտեսական աճի հնարավորությունից եւ հազարավոր աշխատատեղերից:
news.am