Սաղամո գյուղի դպրոցի տանիքը կվերանորոգվի

Սաղամո գյուղի դպրոցի տանիքը կվերանորոգվի

Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ-տենդեր Սաղամո գյուղի դպրոցի տանիքի վերանորոգման համար: Դպրոցում առհասարակ ջուր չլինելու պատճառով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այն ներառել էր 2018 թվականի իր զեկույցում, սակայն տեղական իշխանությունները հայտարարել են, որ դեռեւս չեն կարող դպրոցի ջրի բացակայության խնդրին լուծում տալ:

NOR ռադիոյի լրագրողը հետաքրքրվել է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանից, թե բացի տանիքի վերանորոգումից այլ աշխատանք չի նախատեսվում իրականացնել Սաղամո գյուղի դպրոցում, քաղաքապետը պատասխանել է, որ դեռեւս չեն կարող իրականացնել ջրամատակարարման եւ կոյուղու համակարգի անցկացման աշխատանքներ:

Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում նշվում է, որ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների դպրոցների մեծ մասում տիրում է հակահիգիենիկ վիճակ ջուր չլինելու պատճառով: