Այս տարի կլիմայական պայմանները, մեղուների քանակի պակասը ազդել է մեղրի բերքատվությանը եւ համեմատ անցած տարիների շատ ցածր է:
Հեշտիայում Էգնատոսյանների տոհմը արդեն երկար տարիներ զբաղվում է մեղվաբուծությամբ: Հովնան Էգնատոսյանը գյուղում հայտնի մեղվաբույծ է եղել եւ հիմա նրա գործը շարունակում է որդին` Ստեփան Էգնատոսյանը:
Ստեփան Էգնատոսյանի կինը նշեց, որ մեղվաբուծությունը նույնպես հատուկ արվեստ է որին պետք է տիրապետել, որովհետեւ շատ բարդ եւ նրբագեղ խնամք են պահանջում մեղուները:
Մեղվաբույծների խոսքով համեմատած անցած տարիների այս տարի բերքը շատ քիչ է, ներդրումները եղել են բավականին մեծ` վիտամիններ, տարբեր տեսակի դեղորայք, մեղուներին կեր եւ այլն, եթե անցած տարի մեկ կիլոգրամը արժեր 15 լարի ապա այս տարի մեղրի պակասի պատճառով հնարավոր է գների բարձրացում, այս տարվա եկամուտը հնարավոր է չբավականացնի կատարած ծախսերին:
Մանրամասները ռեպորտաժում.