Բարձրալեռ բնակավայրերի առանց էլեկտրաէներգիա մնացած գյուղերում սեպտեմբերից կսկսեն մոնտաժել արևի էլեկտրակայաններ:
Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության տեղեկությամբ, Մցխեթա-Մթիանեթիի, Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախքի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխում-Քվեմո Սվանեթիի, Կախեթիի և Իմերեթիի 87 գյուղի 178 ընտանիքում հատուկ համակարգերի մոնտաժը կավարտվի մինչև հունվարի վերջը:
Արևի էլեկտրակայանները հաշվի են առնված միայն այն գյուղերի համար, որտեղ կան մշտական բնակիչներ:
Արևային վահանակի հզորությունը սահմանվել է 1 500 վատտ, որը բավական է միաժամանակ մի քանի սարքավորում (տան լուսավորում, հեռուստացույց, սառնարան և կենցաղային այլ տեխնիկա) միացնելու համար:
Գործընթացին ներգրավված են մունիցիպալիտետների քաղաքապետները և պետական լիազորները:
Մարտկոցների համար արտադրողի երաշխիքը 25 տարի է:
Սա Վրաստանի կառավարության երկրորդ նախաձեռնությունն է, որը 246 805 լարիով ֆինանսավորվում է Բարձրալեռ բնակավայրերի զարգացման հիմնադրամի կողմից:1tv.ge