Կասֆալտապատվեն մի շարք շենքերի և հաստատությունների բակեր

Կասֆալտապատվեն մի շարք շենքերի և հաստատությունների բակեր

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր քաղաքի 5 բազմաբնակարան շենքերի և ևս 3 այլ հաստատությունների բակերի ասֆալտապատման համար:

Բազմաբնակարան շենքերը գտնվում են Պուշկինի 96, 96ա, 99, Ազատության 7, Կամոյի 29 հասցեներում: Կասֆալտապատվեն նաև ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի, Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի և շրջանային հիվանդանոցի բակերը:

Վերոնշյալ աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 315 հազար լարի գումար:
Մրցույթ-տենդերը կկայանա օգոստոսի 16-ին: