Երեւանում հուլիսի 25-ին դանակահարություն են տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «որովայնի, վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ եւ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 պատանիներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երեւանի բանկիչներ՝ 15-ամյա Նարեկ Պ-ն եւ 16-ամյա Գագիկ Պ․-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Էրեբունու եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած կտրող ծակող գործիքով հարվածել է Նարեկ Պ․-ին եւ Գագիկ Պ․-ին։
«Էրեբունու» բժիշկների օպերատիվ բուժօգնություն ցուցբերելու շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել։ Սակայն նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։