Երեւանում, հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18: 35-ի սահմաններում, ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից.
Shamshyan.com -ի փոխանցմամբ, վիրավորները, ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: news.am