
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր Ջիգրաշեն գյուղում մանկապարտեզի կառուցման համար:
Տեղական բյուջեից շինաշխատանքների իրականացման համար հատկացվել է 80 հազար լարի գումար:
Մրցույթը կկայանա օգոստոսի 15-ին: Նոր մանկապարտեզը գտնվելու է Ջիգրաշենի նախկին գյուղապետարանի շենքում: