Ղալաչայի մուտքի մոտ տեղադրվեց անվանական կամար

Ղալաչայի մուտքի մոտ տեղադրվեց անվանական կամար

Հուլիսի 29-ին Ղալաչայի մուտքի մոտ տեղադրվեց անվանական կամար: Նախաձեռնությունը պատկանում էր Նինոծմինդայի Խոջաբեկ թաղամասի բնակիչներին:

Աղասի Զալալյանի խոսքերով, կամարի նպատակն էր Ղալաչայի տարածքը առանձնացնել մյուս տեղանքներից: Կամարի նախշերը ձևավորվել են Արա Ղարսլյանի կողմից, իսկ զոդման աշխատանքները իրականացրել է Հովհաննես Ղարսլյանը, նրանց օգնել են մի քանի անձինք:

Օգոստոսի 11-ին Ղալաչայում կնշվի Խոջաբեկի տոնը:
Բնակիչների ջանքերով գնալով Ղալաչայի տարածքը ավելի բարեկարգ և գրավիչ է դառնում:

Նյութի մանրամասները լսեք Աղասի Զալալյանի հետ մեր զրույցում.