Ախալցիխեում մեքենաների 30%-ը տեխզննում չի անցել

Ախալցիխեում մեքենաների 30%-ը տեխզննում չի անցել

7 ամիս է, ինչ ավտոմեքենաների տեխնիկական զննումը պարտադիր է դարձել: Այս ժամանակահատվածում, Ախալցիխեի տեխզննման կենտրոն դիմող մեքենաներից 50%-ը օրենքով սահմանված չափորոշիչների պահանջները չկարողացան բավարարել,ուստի տեխզննումը չեն ացնել:

«Վարորդներին զգուշացնում ենք, որ մեր կողմից սահմանված ժամկետում տեղավորվեն, կարգավորեն մեքենան և կրկին գան այստեղ: Հերթ այլևս չկա, օրվա ընթացքում 50-ի փոխարեն, սպասարկում ենք միայն 25 մեքենաների»,- ասում է ՍՊԸ «Մեսխեթի» տնօրեն՝ Նուգզար Աղդգոմելաձեն:

Այժմ Ախալցիխեի մունիցիպալիտետում պարբերաբար տեխնիկական զննման մեկ կենտրոն է գործում: ՍՊԸ «Մեսխեթում» ասում են, որ 2019 թվականի հունվարի մեկից հուլիսի 8-ը ներառյալ, Ախալցիխեի տեխզննման կենտրոն տեխնիկական ստուգումն անցնելու համար դիմել է 6 918 մեքենա: Այստեղից տեխզննումն անցել է 4 839, անսարք է 2 069, իսկ տեղաշարժումն արգելված է 10 մեքենայի համար:

Բացի ՍՊԸ «Մեսխեթից» Ախալցիխեում մոտ 4 ամիս աշխատեց «Գրինվեյ» զննման կենտրոնը: Ընկերությունում ասում են, որ այս ժամանակահատվածում նրանց դիմել է շուրջ 1 690 մեքենա:

Ախալցիխեում հասարակության մի մասը կարծում է, որ տեխզննումը արդյունաբեր չէ, իսկ մյուս մասն ասում է, որ խստացված բարեփոխումները քաղաքում երևում են:

«Անհրաժեշտ էր տեխզննումը: Քաղաքում այնպիսի մեքենաներ կան, որոնց ընդհանրապես պետք է արգելեն երթևեկել: Վստահ եմ, դրանք տեխզննումը անցնել չեն կարող»:

«Տեխզննումը միայն գումար վճարել է, սա խնրդի լուծում չէ»,- ասում են Ախալցիխեում:

Հասարակական կազմակերպությունների անդամներն ասում են, որ Էկոնոմիկայի նախարարությունն ացնկացրել է հանրային իրազեկման աշխատանքներ:

«Բնակչությանը տեղեկության չի տրվում այն մասին, թե որքան նշանակավոր է այս գործընթացը: Ցանկալի կլիներ, վարչության ներկայացուցիչները հաճախ անցնեին տեխզննման կենտրոններով և տեղում ծանոթթանային իրավիճակին»,- ասում է Դավիթ Մեսխիշվիլին:

Ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր է դարձել 2019 թվականի հունվարից: Սամցխե-Ջավախքում գործում է տեխզննման 3 կենտրոն – Ախալցիխեում, Բորջոմում և Ախալքալաքում: Թեթև մեքենաների համար տեխզննումն արժե 60 լարի, իսկ բեռնատարների համար՝ 100 լարի: tv9news.ge