
Օգոստոսի 24-ին կկայանա Ալբերտ Իսոյանի անվան ազգագրագիտական թանգարանը Սաթխա գյուղում:
Թանգարանում մեկտեղված են կենցաղին, մշակույթին գյուղատնտեսությանը, գրականությանը և պատերազմին վերաբերող տարբեր էքսպոնատներ:
Թանգարանը գրեթե պատրաստ է իր դռները բացել այցելուների առջև, մնացել է ավարտին հասցնել բակի բարեկարգման աշխատանքները:
Ալբերտ Իսոյանը բանաստեղծ է, ազգագիր, մանկավարժ, 8 գրքերի հեղինակ: Նա ծնվել է 1938թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում:
Ալբերտ Իսոյանին թանգարանին կառուցման հարցում օգնել են նրա Ռուսաստանում ապրող որդիները: