Այսօր Հեշտիայի Սրբուհի Մարիամ մանկապարտեզում տեղի ունեցավ ավարտական միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Տնօրեն Լիզա Գրքիկյանը նշեց․ «Այսօր պատրաստել էինք փոքրիկ հրաժեշտի հանդես։ 25 երեխաներ պետք է հաճախեն դպրոց, իսկ մնացած երեխաները սեպտեմբերից մանկապարտեզի ավելի բարձր խմբեր»:
Գրքիկյանը մաղթեց բոլոր երեխաներին կանաչ ճանապարհ եւ մեծ հաջողություններ ուսման բնագավառում:
Փոքրիկ հրեշտակները հանդես եկան արտասանությամբ, երգով եւ պարով: Ամբողջ ուսուցչակազմը Լիզա Գրքիկյանի գլխավորությամբ աշխատում էին երեխաների օրը դարձնել անմոռաց:
Երեխաները հագել էին գեղեցիկ սպիտակ զգեստներ եւ միաձուլվելով արեւի շողերի հետ դարձել էին երկնային հրեշտակներ՝ լուսավորելով ամբողջ մանկապարտեզը։