Ավարտական միջոցառում Հեշտիայի մանկապարտեզում

Ավարտական միջոցառում  Հեշտիայի մանկապարտեզում

Այսօր Հեշտիայի Սրբուհի Մարիամ մանկապարտեզում տեղի ունեցավ ավարտական միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Տնօրեն Լիզա Գրքիկյանը նշեց․ «Այսօր պատրաստել էինք փոքրիկ հրաժեշտի հանդես։ 25 երեխաներ պետք է հաճախեն դպրոց, իսկ մնացած երեխաները սեպտեմբերից մանկապարտեզի ավելի բարձր խմբեր»:

Գրքիկյանը մաղթեց բոլոր երեխաներին կանաչ ճանապարհ եւ մեծ հաջողություններ ուսման բնագավառում:

Փոքրիկ հրեշտակները հանդես եկան արտասանությամբ, երգով եւ պարով: Ամբողջ ուսուցչակազմը Լիզա Գրքիկյանի գլխավորությամբ աշխատում էին երեխաների օրը դարձնել անմոռաց:

Երեխաները հագել էին գեղեցիկ սպիտակ զգեստներ եւ միաձուլվելով արեւի շողերի հետ դարձել էին երկնային հրեշտակներ՝  լուսավորելով ամբողջ մանկապարտեզը։