Չգիտեի, որ ԹՊՀ-ի բժշկական ֆակուլտետի լավագույն ուսանողն եմ. Սամվել Վարդանյան

Չգիտեի, որ ԹՊՀ-ի բժշկական ֆակուլտետի լավագույն ուսանողն եմ. Սամվել Վարդանյան

«Կանչեցին դեկանատ, մի պահ վախեցա, հետո հայտնեցին, որ լավագույն ուսանող եմ ճանաչվել, մեծ անակնկալ ։ր

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Վարդանյանը ճանաչվել է ֆակուլտետի ամենաբարձր թվանշաններ ունեցող ուսանող , համալսարանի ավարտական արարողության օրը պարգեւատրվել համալսարանի ռեկտորի կողմից:
Սամվել Վարդանյանը Նինոծմինդայից է, սերը բժշկության հանդեպ առաջացել է մանկուց, մայրը բուժաշխատող է, սակայն ինքը բժշկական ֆակուլտետ որոշել էր ընդունվել էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված ՝ վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական ​​կուրսում:

«Բժշկականը շատ էի սիրում, բայց տատանվում էի, մտածում էի իրավաբանական ընդունվել: Այս պահին գոհ եմ, որ ընտրել եմ բժշկականը: Արդեն 7 տարի, նախապատրաստական ​​կուրսը ներառյալ, սովորել եմ, շարունակելու եմ ռեզիդենտուրայում, եթե ընտրեմ վիրաբուժությունը, կսովորեմ եւս 4 տարի», – ասում է Վարդանյանը:

Ամփոփելով սովորած տարիները, Սամվելը պատմում է ամենատպավորված օրերից մեկի մասին, երբ համալսարանի դեկանատից կանչել էին հայտնելու, որ ամենաբարձր ГПА ունեցող ուսանողն ինքն է: Ասում է, սկզբում չէին ասել թեման, որի շուրջ զրուցելու էին, ինչը եւ անհանգստացրել էր նրան:

Պարգեւատրման օրը, երբ հնչեց Սամվել Վարդանյանի անունը, ներկա գտնվող 3000-ից ավելի հյուրերը ծափահարություններով ողջունեցին նրան, իսկ պարգեւը, պատվոգիրն ու նվերը ստանալուց հետո, Սամվելի հետ միասին Հիպոկրատի երդումը կարդացին բժշկական ֆակուլտետի բոլոր շրջանավարտները:


Սամվելն ասում է, առջեւում դեռ շատ հաղթանակներ կան, այդպիսի հաղթանակ էր 2-րդ կուրսից ի վեր կրթաթոշակ ստանալը, աշխատելը որպես բժշկի օգնական օնկոլոգիական բաժնում, համալսարանն ավարտելուց հետո, աշխատելը որպես կրտսեր բժիշկ: Առջեւում է դեռ ուսման շարունակությունը, վերադարձը Ջավախք ու գործունեության շարունակությունը: aliq.ge