Քննությունների ազգային կենտրոնն ընդունում է դիմորդների բողոքները

Քննությունների ազգային կենտրոնն ընդունում է դիմորդների բողոքները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հայտարարության համաձայն՝ դիմորդները հնարավորություն ունեն բողոքարկման դիմում գրել կենտրոնին՝ օգոստոսի 7, ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 13, ժամը 18։00-ն։

Բողոքարկման դիմումները կնդունվեն միայն էլեկտրոնային վեբ-կայքերում՝ online.naec.ge և www.naec.ge:
Դիմորդները կարող են բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի առաջադրանքները։

Բողոքարկման դիմումի լրացման կառուցվածքը․

Բողոքարկման համար նախատեսված հղում մուտք գործելուց հետո համապատասխան երկու դաշտերում պետք է հավաքել անձնական համարը և քննության նույնականացման (իննանիշ) համարը։

Նշված խորհրդանիշները հավաքելուց հետո սեղմեք «մտնել» կոճակը, հետո «լրացնել դիմումը» և սկսեք այն քննությունների նշումը, որոնց արդյունքները ցանկանում եք բողոքարկել։

Առարկան նշելուց հետո պետք է ընտրեք հանձնարարությունները։ Եթե ցանկանում եք բողոքարկել թեզն ամբողջությամբ, պետք է ընտրեք մեկ-մեկ բոլոր խնդիրները։

Ձեր կողմից վերամշակված տեղեկատվությունը համակարգը մտապահում է։ Ժամանակավոր դիմումի մեջ կարող եք փոփոխություններ մտցնել։

Հաշվի առեք․ ժամանակավոր դիմումը կչեղարկվի, եթե չսեղմեք «ուղարկել» կոճակը։ Ուղարկելուց հետո դիմումի մեջ փոփոխություն մտցնել չեք կարողանա։

Հաշվի առեք․ Երկու կամ ավել քննության արդյունք բողոքարկելու դեպքում պետք է լրացնեք համապատասխան տեղեկությունը բոլոր քննությունների համար: Եթե բողոքարկման վճարը չեք վճարել, առարկան չեք կարողանա ընտրել:

Բողոքարկման վճարը պետք է վճարել նախքան բողոքարկման դիմում լրացնելը։ Մի քննության արդյունքի բողոքարկման արժեքը 50 լարի է (միավորի ավելացման կամ կրճատման դեպքում գումարը հետ է վերադարձվում)։ Վճարման վայրում պետք է նշվի դիմողի ազգը, անունը և անձնական համարը։ Այն դեպքում, եթե դիմորդն օտար երկրի քաղաքացի է, նա պետք է նշի ինքնության (բնակավայրի) վկայագիրը/անձնագրի սերիան և համարը։

Գումարը կարող եք վճարել կայքէջից

Գումարը վճարել կարող է ինչպես դիմորդը, այնպես էլ այն անձը, որը վճարելու ժամանակ կնշի դիմորդի համապատասխան տվյալները։

Դիմորդները, ովքեր օգոստոսի 7, ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 13, ժամը 18։00-ն կչեղարկի բողոքարկման դիմումը, գումարը կվերադարձվի հետ։ Ինչպես նաև գումարն ամբողջությամբ կվերադարձվի հաշվեհամարին բողոքարկման ժամանակ միավորի փոխման (ավելացման կամ պակասեցման) դեպքում։