Օգոստոսի 5-ին, Գանձա-Փոկա ավտոճանապարհին տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մահացել են 1993 և 1994 թվականներին ծնված Գանձա գյուղի երկու երիտասարդ բնակիչներ՝ վարորդը և ուղևորը: Եվս մեկ տուժած տեղափոխվել է Խաշուրիի կլինիկա:
Երիտասարդներից մեկը տեղում մահացել է, երկրորդին ծանր վիճակում տեղափոխել են Թբիլիսիի, սակայն նրան էլ չի հաջողվել փրկել:
Մյուս տուժածին տեղափոխել են Խաշուրիի կլինիկա: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Ախալքալաքի ուղղորդման հիվանդանոցում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և բուժզննում, նա ունի կողերի տեղայնքային կոտրվածք և վնասված են թոքերը:
Միմյանց են բախվել Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան և Ford transit բեռնատար մեքենան: Ինչպես է տեղի ունեցավ ողբերգությունը, դեռևս պարզվում է: Տեղում աշխատում են ոստիկաններն ու փորձագետները:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն: