Այսօր` օգոստոսի 9-ին, ժդանովական գյուղում կրկնակի տոն էր: ժդանովականցիները ամեն տարի օգոստոսի 9-ին նշում են գյուղի օրը, որը հիմնադրեց ծնունդով Ժդանովականից, ռուսաստանաբնակ բարերար Գեորգի Ռաֆայելյանը:
Այս տարի նաև Ժդանովական գյուղի հիմնադրման 90 ամյակն էր: Տոնի կապակցությամբ կազմակերպված էր միջոցառում Սուրբ Գևորգ խաչի մոտ, որը նույնպես տեղադրել էր Գեորգի Ռաֆայելյանը:
Միջոցառումը բացեցին Ժդանովականի նորաստեղծ պարային խմբի սաները, նրանք ներկայացրեցին մի քանի ժողովրդական պարեր:
Հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված էր Գյումրիի Հրայրք հայկական ավանդական պարի խումբը: Խումբը հիմնականում ներկայացրեց Մշո պարեր, քանի որ Ժդանովականցիները Մշեցիներ են:
Պարային համույթի անդամնեը պարեցին նաեւ բնակիչների հետ:
Գեորգի Ռաֆայելյանը պատրաստել էր նվեր Ժդանովականի ֆուտբոլի թիմի համար, թիմի մասնակիցները բարերարի կողմից ստացան ֆուտբոլի համար նախատեսված խաղակոշիկներ: Բոլոր ներկա գտնվողների համար նախատեսված էր հյուրասիրություն: Միջոցառումը ավարտվեց Մշո խըռ պարով: Ժդանովականի բնակիչները շնորհակալ են Գեորգի Ռաֆայելյանից՝ բարեգործությունների եւ գյուղի հանդեպ մեծ ուշադրության համար: