2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հանրային ծառայողների աշխատավարձերի և պարգևատրումների համար ծախսվել է 735,3 մլն լարի:
Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը: Հատկանշական է, որ այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նախորդ տարի այդ հատվածում ծախսերը կազմել էին 687.8 մլն լարի:
Աուդիտի կայք էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ընթացիկ տարվա երկու եռամսյակում պաշտոնատար անձանց աշխատավարձերի համար ծախսվել է 507 միլիոն լարի, լրացուցիչ ծախսերը կազմել են 106.4 միլիոն լարի, իսկ պարգևատրումները՝ 2.9 միլիոն լարի: Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա դրա համար ծախսվել է 111,2 միլիոն լարի:
Բացի այդ, 2019 թվականի վեց ամիսների ընթացքում հանրային ծառայողների գործուղումների համար ծախսվել է 40,7 միլիոն լարի:aliq.ge