Թբիլիսիում տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա ստացած վարորդներին մինչ օրս ընդհանուր առմամբ 2610 վաուչեր Է հատկացվել։ Դա հնարավորություն է տալիս սեփական մեքենան ներկել սպիտակ գույնով։ Այս մասին տեղեկացրել է քաղաքում աշխատող տաքսիների արտաքին տեսքի միանմանության հարցով մրցույթի հաղթող «Ալմա» ընկերության տնօրեն Գիորգի Տրապաիձեն:
Նրա խոսքով օգոստոսի 7-ի դրությամբ օգտագործվել է 994 վաուչեր:
«Վաուչերների բաշխման ժամկետը սպառվել է օգոստոսի 10-ին: Ինչ վերաբերում է քիմիական լվացման վաուչերներին, այդ հարցով վարորդները կարող են կրկին դիմել: Մինչև հոկտեմբեր ուժի մեջ է տրված վաուչերների կիրառման ծառայությունը: Օգոստոսի 10-ի տվյալներով 2610 վաուչեր է տրամադրվել»,- հայտարարել է Տրապաիձեն:
Հիշեցնենք՝ 2019թ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է տաքսիների բարեփոխման երկրորդ փուլը։ Բարեփոխումների թվում քաղաքապետարանը որոշում էր կայացրել, որ Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի լինեն։
Այս պահի դրությամբ Թբիլիսիում լիցենզավորում է ստացել 31 784 վարորդ:aliq.ge