
Վրաստան ներկրված ավտոմեքենաների 36,4 տոկոսը հիբրիդային է։ Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ-ի վերլուծական դեպարտամենտի 2018-ի հետազոտությունում:
Առաջին տեղում՝ 38 տոկոսը, զբաղեցնում են բենզինով աշխատող տրանսպորտային միջոցները, իսկ 24,3 տոկոսը կազմում են դիզելով աշխատող ավտոմեքենաները: Էլեկտրամեքենաները կազմում են ընդամենը 0,85 տոկոս:
Բացի այդ, հաշվետվության համաձայն, 2018-ին Վրաստան ամենաշատ մեքենաներ ներկրվել են Ամերիկայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Բելգիայից և Թուրքիայից:
ՆԳՆ-ի վիճակագրության համաձայն, նախորդ տարվա ընթացքում ներկրված ավտոմեքենաների մեծ մասը Toyota մակնիշի են, երկրորդ տեղում է Mercedes-Benz-ն է, երրորդում՝ Ford-ը:aliq.ge