Ղուլալիս գյուղում կառուցվում է մինի մարզադաշտ և ցանկապատվում է գերեզմանոցը

Ղուլալիս գյուղում կառուցվում է մինի մարզադաշտ և  ցանկապատվում  է  գերեզմանոցը

Ղուլալիս գյուղում նախատեսվում է ցանկապատել գյուղի գերեզմանոցը և կառուցել մինի մարզադաշտ: Այս աշխատանքները իրականացվելու են ՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրի շրջանակներում, որոնց համար կծախսվի 8 հազար լարի գումար:

Աշխատանքները իրակնացնելու է անհատ ձեռնարկատեր Սիսակ Այվազյանին պատկանող կազմակերպությունը: Ցանկապատի ընդհանուր երկարությունը կազմում է 213 մետր: Սիսակ Այվազյանի խոսքով, շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները վերացվել են արդեն:

Մինի մարզադաշտի կառուցման աշխատանքների 60 տոկոսը արդեն իրականացված է: Մինի մարզադաշտի համար նախատեսված չէր մունիցիպալ հողամաս: Ղուլալիսից ռուսաստանաբնակ բարերար Սամվել Մարգարյանը իր սեփականության տակ գտնվող հողամասերից մեկը տրամադրել է մինի մարզադաշտի կառուցման համար: Մինի մարզադաշտի կառուցման աշխատանքների մյուս մասը կիրականացվի հաջորդ տարի:

Մանրամասների մասին զրուցեցինք անհատ ձեռնարկատեր Սիսակ Այվազյանի հետ.