Ծնունդով Ժդանովականից Գարիկ Անտանոսյանը Եվրոպայի փոխչեմպիոն

Ծնունդով Ժդանովականից Գարիկ Անտանոսյանը Եվրոպայի փոխչեմպիոն

Գարիկ Անտանոսյանը ծնվել է 2005թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում: Գարիկը 5 տարեկան էր, երբ ծնողները տեղափոխվեցին և մշտական բնակություն հաստատեցին Երևանում: Գարիկը 14 տարեկան է, սովորում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում: Բռնցքամարտի կարիերան սկսել է դեռևս 9 տարեկանից: 2014 թվականի վերջին հաճախել է «Դինամո» ՄՀԿ որպես բռնցքամարտիկ, մարզիչ Մարտուն Մելիքյանի թիմ: Առաջին անգամ մենամարտել է 2015 թվականի հոկտեմբերին և զբաղեցրել է պատվավոր 2- րդ հորիզոնականը: Պատանեկան մրցաշարերում տարբեր քաշային կարգերում ձեռք է բերել հաջողություններ: 2018 թվականին բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների ՀՀ առաջնությունում 59 կգ քաշային կարգում գրավել է 1-ին տեղը և դարձել Հայաստանի Հանրապետության չեմպիոն: Կրտսեր մարզիկը այդքանով չսահմանափակվեց։ Նույն հաջողությունը կրկնապատկեց նաև 2019 թվականի սկզբին և դարձավ ՀՀ կրկնակի չեմպիոն:

Բոլորովին վերջերս, օգոստոս ամսին Թբիլիսիում կայացած կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 9 անդամ դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ, որոնցից հինգը արդեն անցել են եզրափակիչ: Հայաստանի հավաքականի եզրափակիչ փուլ դուրս եկած բռնցքամարտիկներից մեկն էլ Գարիկ Անտանոսյանն էր: Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնության առաջին մենամարտին Գարիկը Լիտվայի մարզիկին 5։0 հաշվով պարտության է մատնել, նույն հաշվով հաղթել է նաև Անգլիայի մարզիկին: Վրաստանի մարզիկի հետ մենամարտի արդյունքում  Գարիկ Անտանոսյանը 2019 թ. օգոստոսի 11-ին, 65 կգ քաշային կարգում գրավել է պատվավոր 2-րդ տեղը, արժանացել արծաթե մեդալի և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։
Գարիկ Անտանոսյանի մասնակցությամբ, Թբիլիսիում կայացած կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության մենամարտերից մեկը կարող եք դիտել ստորեւ 1:50:40 ժամանակահատվածից.

Գարիկը մինչ այժմ ունի 12 մեդալ և պատվոգիր: 12 մեդալներից 3-ը արծաթ են, մնացած 9 մեդալը  ոսկի: Մարզիկը ունի նաեւ երկու գավաթ: Մեզ հետ զրույցում Գարիկի եղբայրը`  Արսեն Անտանոսյանը նշեց, որ եղբոր նպատակն է դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, իսկ մինչև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալը, իր տարիքային կարգում գրավել Եվրոպայի ու աշխարհի գավաթները: Ապացուցել որ դրանք միայն ու միայն պատկանում են հայ ազգին և ծննդավայր Ժդանովականին:

Լուսանկարները եւ ինֆորմացիան մեզ տրամադրեց Արսեն Անտանոսյանը: