Վրաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը

Վրաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը

Վրաստանում օգոստոսի 12-ից մեկնարկել է աշնանային զորակոչը, որը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետից գարնանային զորակոչի ժամանակ ծառայության են մեկնել 40 երիտասարդ, ևս 16 երիտասարդ 18 ամսով հետաձգել են իրենց ծառայությունը՝ վճարելով 2 հազարական լարի գումար:

Ներկայումս Նինոծմինդայի Զինվորական ծառայությունը թարմացնում է զինվորական ծառայության մեկնող երիտասարդների անվանական ցուցակները:
Վրաստանում պարտադիրզինվորական ծառայության ժամկետը 12 ամիս է, իսկ զինծառայության են մեկնում 18-27 տարեկան երիտասարդները:

Մանրամասների մասին լսեք Նինոծմինդայի Զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ մեր զրույցում.