
Օգոստոսի 14-ին Ղուլալիս գյուղում հրդեհվել է բնակիչ Մնացական Նալբանդյանին պատկանող 270 հակ խոտը: Հրդեհը բռնկվել է 11:30-ի սահմաններում: Հրդեհն առաջինը նկատել են մոտակայքում աշխատող բանվորները, ովքեր տանտիրոջը ահազանգելուց հետո զանգահարել են նաև Հրշեջ ծառայություն:
Նինոծմինդայի և Ախալքալաքիի Հրշեջ ծառայության աշխատակիցնրին օգնել են կրակը մարել համագյուղացիները:
Խոտի դեզը գտնվել է բնակչի դրսում գտնվող արտաքնոցի և ավտոտնակի հարևանությամբ: Արդյունքում արտաքնոցը ամբողջությամբ այրվել է, իսկ ավտոտնակի տանիքում բռնկված կրակը հաջողվել է մարել:
Հրդեհի առաջացման պատճառները դեռևս ճշտվում են:
Նյութի մանրամասները դիտեք տեսանյութում.