Սվանեթիում, Թեթնուլդի լեռան վրա կորած երեք զբոսաշրջիկի որոնողական և փրկարարական աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտից:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, աշխատանքներին ներգրավվել է նաև սահմանային ուղղաթիռը:
Բելառուս զբոսաշրջիկների անհետացման մասին երեկ, ուշ երեկոյան հաղորդագրություն էր գրանցվել 112-ում: Ինչպես հայտնի է, երեք զբոսաշրջիկներն էլ կին են, նրանց երկուսը մինչև 60 տարեկան է, իսկ մեկը՝ մինչև 36:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, երբ զբոսաշրջիկների խումբը գագաթից վերադառնում էր ճամբար, երեք զբոսաշրջիկ առաջ է ընկել, որից հետո նրանց այլևս ոչ ոք չի տեսել:1tv.ge