Կրթությունը հաստատող փաստաթուղթը ինտեգրվում է բլոկչեյն համակարգ:
Նորույթը հաշվի է առնում համալիր բարեփոխում, որի շրջանակներում տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան առաջատար փորձագետների ներգրավվածությամբ վրացական կրթության համակարգում ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ
Նշված թեմայի հետ կապված Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին գործնական հանդիպում է անցկացրել «Input Output HK Ltd-» բլոկչեյն ընկերության փորձագետների հետ, որի ժամանակ քննարկել է նախագծի մանրամասները:
Ինչպես հայտարարում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, նշված նախագիծը, որն իրականացվելու է մինչև տարեվերջ, շատ կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաներին ինտեգրման գործընթացում:1tv.ge