
Նինոծմինդա քաղաքի Ազատության 7 հասցեում գտնվող 5 հարկանի բազմաբնակարան շենքի դիմաց փոոխվել են կոյուղու դիտահորների կափարիչները: Շենքի բակում նախատեսված է իրականացնել ասֆալտապատում: Քանի որ կոյուղու դիտահորների կափարիչները շարքից դուրս էին եկել, շենքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել և դիմել համապատասխան մարմիններին դիտահորների կափարիչները փոխելու խնդրով:
Վրաստանի Համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղը իրականացրել է կոյուղու 3 դիտահորի կափարիչների փոխման և բետոնապատման աշխատանքներ: