
Օգոստոսի 15-ին ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան կորցնելով ինքնակառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում գտնվել են Հայաստանից եկող մի ընտանիք իրենց 2 երեխաների հետ:
Վթարի արդյունքում երկու ուղևորները վնասվածք են ստացել և փոխադրվել շրջանային հիվանդանոց:
Վթարի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: