
Մոսկվայի հարակից օդանավակայանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել:
Միջադեպը տեղի է ունեցել Ժուկովսկու օդանավակայանում: Օդանավը չվերթ էր կատարում դեպի Սիմֆերոպոլ:
Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն անցել է թռիչքուղուց: Օդանավում եղել է 226 ուղևոր: Բոլորը տարհանվել են:
Տուժել է մի քանի մարդ, սակայն նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:1tv.ge