
Օգոստոսի 15-ին 13:30-ի սահմաններում հրդեհվել է Գանձա գյուղի բնակիչ Ռուբեն Գալոյանին պատկանող 200 հակ խոտը:
Հրդեհն առաջինը նկատել են հարևանները և ահազանգել տանտիրոջը, իսկ այնուհետև զանգել Հրշեջ ծառայություն:
Համագյուղացիներին և Հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է մարել կրակը:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: